15 րոպեն քիչ է

Հայաստանում դաշնամուրային դպրոցի հիմնադիրը․ «15 րոպեն քիչ է»

-Մարդիկ են եղել,- ասում է Մարտին Վարդազարյանը,- որ ոչ միայն պրոֆեսիոնալ են եղել իրենց ոլորտում, այլև ստեղծել են դպրոց, սերունդներ են կրթել ու արվեստի այս կամ այն ճյուղի հիմքերն են դրել։ Առաջարկում եմ մենք խոսենք հենց այդպիսի մարդկանց մասին։
-Ես համաձայն եմ, իհարկե,-պատասխանում է Ռուբեն Մաթևոսյանը։- Ումի՞ց սկսենք։

Նա ծնվել է 1913 թվականին, Թիֆլիսում։ 1935 թվականին ավարտել է այն ժամանակվա Լենինգրադի կոնսերվատորիան, իսկ 1938-1971 թվականներին դասավանդել Երևանի կոնսերվատորիայում։

Նրա ավանդը մեծ է դաշնամուրի դասավանդման պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման հարցում։

«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստրոներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են խոսել դաշնամուրի համար Սայաթ-Նովայի, Կոմիտասի և Ռոմանոս Մելիքյանի երգերի նվագադարձումներ ու մշակումներ կատարած դաշնակահար Ռոբերտ Անդրեասյանի մասին։

Back to top button