15 րոպեն քիչ է

Երաժիշտ, որի անունը կապված է Բաքվի, Թիֆլիսի ու Երևանի հետ․ «15 րոպեն քիչ է»

-Ռուբի՛կ ջան, մինչև ասելը, թե ում մասին ենք պատմելու, ուզում եմ քեզ երգեցնեմ,-ասում է Մարտին Վարդազարյանը։

-Նրա որ երգն էլ երգեմ, միևնույն է՝ միանգամից պարզ կլինի, թե ում մասին ենք խոսելու,- պատասխանում է Ռուբեն Մաթևոսյանը։

-Դե արի ասենք, որ նրա ծննդյան 120-ամյակն էր մի քանի օր առաջ,- շարունակում է Մարտին Վարդազարյանը։

-Այ էդպես չեն իմանա՝ ում մասին է խոսքը։

Նա ծնվել է նախորդ դարասկզբին՝ Ցարական Ռուսատանում՝ նավթարդյունաբերական Բաքվում։ Երաժշտական տարրական կրթությունն ստացել է հենց այնտեղի ուսումնարանում։ 1923 թվականին ավարտել է Թիֆլիսի, իսկ 1932 թվականին՝ Մոսկվայի կոնսերվատորիաները։ Որպես ուսուցիչ դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1938 թվականին հիմնադրել Հայաստանի պետական էստրադային նվագախումբը։

«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստրոներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են խոսել Հարավային Կովկասի երեք մայրաքաղաքների հետ կապված թավջութակահարի, խմբավարի ու կոմպոզիտորի՝ Արտեմի Այվազյանի մասին։

Back to top button