ԿարևորԿյանքին ասել այո՛

Ճակատագրի բերումով ես էլ ծառայեցի լեռներում՝ Օմարի լեռնանցքում․ Ռաֆայել Գասպարյան․ «Կյանքին ասել այո՛»

Արցախյան առաջին պատերազմի մասին լսել էր մեծերից, սիրած հերոսներ ուներ՝ Մոնթեն ու  Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։ Վերջինը Շուշիի ազատագրման՝ «Հարսանիք լեռներում» գործողության իր սիրելի կերպարն էր, իսկ Մոնթեն ազատագրել էր Քարվաճառը, որտեղ, ճակատագրի բերումով, ծառայեց նաև ինքը։ Ռաֆայելը ծառայել ու նաև կռվել է Օմարի լեռնանցքում, ծառայության ընթացքում եղել է Դադիվանքում։ Թշնամու տիրապետության տակ անցած Քարվաճառի բնության հրաշալի պատկերներն ու կորստի ցավն ուղեկցում են նրան մինչ օրս։

Ռաֆայել Գասպարյանը ծնվել է 2001 թվականի հունիսի 27-ին Երևանում։ Մինչ զորակոչվելն ընդունվել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետ։ Զորակոչվել է 2019-ի հուլիսի 9-ին, սկզբում ծառայել է ՀՀ Զինված ուժերի Մուղնիի զորամասում, ապա՝ Արցախի Քարվաճառի շրջանում։ Պատերազմից հետո տեղափոխվել  է Վարդենիս, որտեղից էլ  2021-ի հուլիսի 9-ին զորացրվել է։ Այժմ ուսումը շարունակում է Մայր բուհում, զուգահեռ հաշվապահություն ուսումնասիրում։ Հաշվապահություն ուսումնասիրող ապագա աշխարհագրագետը նաև սիրած աղջիկ ունի։

Back to top button