Հաջողության նոտա

Դեղագիտությունից՝ թեյերի արտադրություն․Աստղիկ Գալստյանի «Հաջողության նոտան»

Դեղագետ և գործարար Աստղիկ Գալստյանը դեռ դպրոցական տարիներից հետաքրքրված է եղել դեղաբույսերով և որոշել է շարունակել դեղագետ-բուսաբույժ հայրիկի ճանապարհը:

Ավարտելով ԵՊԲՀ-ի դեղագիտական ֆակուլտետը՝ աշխատանքային ուղին սկսել է դեղատնից: Հետագայում միջազգային մի քանի հզոր դեղագործական ընկերություններում աշխատելուց հետո նա որոշել է սեփական բիզնես հիմնել՝ ընտրելով բուսական թեյերի արտադրությունը:

Արդյունքում ստեղծվեց յուրահատուկ, նմանը չունեցող նորարարական պրոդուկտ, որը բուժիչ է, էսթետիկ և պահպանում ու զարգացնում է հայկական բուսական թեյի մշակույթը մեր երկրում և դրա սահմաններից դուրս:

Back to top button