Հաջողության նոտա

Երազանքներ իրականացնող ռեժիսորը․ «Հաջողության նոտա»

Մնջախաղաց, դերասան, թատերական մանկավարժ, լայնամասշտաբ հանդիսությունների ռեժիսոր Լևոն Իվանյանն անցել է տարբեր ոլորտներով. թեև ծնվել է բժշկի ընտանիքում, բայց ընտրել է արվեստը։ Հայտնվելով թատրոնի մոգական աշխարհում՝ ընտրել է մնջախաղի յուրօրինակ ոլորտը, հասել լուրջ հաջողությունների, Խորհրդային միությունում դարձել է տարվա լավագույն մնջախաղաց:

Կարծում էր, թե այդ դաշտն իրենը չէ, և օրվա մեծ մասն աշխատում էր կատարելության հասնելու համար, վստահ է՝ անդադար աշխատելն է բերում հաջողության, ու հաջողությունը երկար սպասել չտվեց:

Ըստ նրա, բնության մեջ արվեստ չկա, արվեստը հայտնվում է այն ժամանակ, երբ մարդն է հայտնվում․ չէ՞ որ գնահատողը, տեսնողը եթե չլինի, այդ արժեքն արդեն արժեքավոր չի լինի: Իր ամբողջ գործունության ընթացքում հենվել է միայն իր սկզբունքների վրա:

Իր միակ հաջողությունը պարտաճանաչ ու նվիրված աշխատանքի մեջ է: Բազմաթիվ բեմադությունների ու մասսայական հանդիսությունների հեղինակ է:

Back to top button