Բիզնես բանաձև

Մեծ Բրիտանիայում լցակայանների 30%-ը չունի բենզինի պաշար․ «Բիզնես բանաձև»

Մեծ Բրիտանիայում բենզինի ճգնաժամ է: British Petroleum-ի լցակայաններում վառելիքի պաշարն ամբողջությամբ սպառվել է: Մյուս լցակայաններում բենզինի գինը հասել է վերջին 8 տարվա առավելագույնին:

Եվրապայում գազի գինը հերթական ռեկորդն է սահմանել՝ 1000 խորանարդ մետրի դիմաց մոտենալով 1200 դոլար նշագծին: Օգոստոսի սկզբին այդ հումքի ֆյուչերսների գինը կիսով չափ էժան էր:

Դեմքերի ճանաչման տեխնոլոգիան իրական ժամանակում օգտագործվում է զանգվածային միջոցառումների ընթացքում վտանգավոր անձանց նույնականացնելու համար: Դա հնարավոր է դառնում բջջային կապի ավելի մեծ արագության հաշվին: Ո՞ր ոլորտներն ամենից արագ անցում կկատարեն 5-րդ սերնդի կապի կիրառմանը:

Հայաստանում հիմնվել է Արգենտինական առևտրային պալատ: Այն կնպաստի հայ-արգենտինական առևտրային համագործակցությանը, փոքր ու միջին ձեռնարկատերերի նախաձեռնություններին և զբոսաշրջությանը:

Back to top button