ԿարևորՄշակույթ

Գրություններ՝ Չարենցի Կամար հուշարձանի վրա. վանդալիզմի հերթական դեպքն է արձանագրվել Ողջաբերդում

Վանդալիզմի հերթական դեպքն է արձանագրվել Ողջաբերդում՝ Չարենցի Կամար հուշարձանի վրա անհայտ անձանց կողմից արվել են գրություններ։ Հուշարձանների պահպանության Կոտայքի մարզային ծառայությունը լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքի իր էջում:

«Հարգելի հայրենակիցներ նմանատիպ գործողությունները խստիվ արգելվում են,պատմական ժառանգության պահպանումը բոլորիս պարտքն է»,- նշվում է լուսանկարներին կից գրառման մեջ ։

Back to top button