ԿարևորՀասարակություն

ՌԴ ՊՆ-ն հաստատել է Արցախում սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին տեղեկությունը

ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ երեկ՝ սեպտեմբերի 17-ին, Շուշիի շրջանում 3 անգամ գնդակոծվել են հայկական դիրքերը։ Հայկական կողմից կա 2 վիրավոր։

«Հայկական կողմի տեղեկատվության համաձայն՝ կրակոցները եղել են Ադրբեջանի զինված ուժերի դիրքերից։ Գնդակոծության հետևանքով վիրավորվել է Պաշտպանության բանակի երկու զինծառայող: 

Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից քննություն է անցկացվում երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ»,-նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։ 

Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, ԱՀ ՊԲ-ն հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը:

Back to top button