Հայկական հարց

Թուրքական իշխանությունների ծրագիրը նաև մահմեդական հայերի ոչնչացումն էր․ «Հայկական հարց»

Թուրքիայի ղեկավարները ցանկանում էին զրկել Արևմտյան Հայաստանի տարածքը հայերից, որ Հայկական հարցն անգամ հայանպաստ լուծվելու դեպքում էապես դժվարանար այնտեղ հայկական վերահսկողություն հաստատելը։

Բիթլիսի նահանգում նրանք այդ նպատակով հայերին չտեղահանեցին, այլ տեղում կոտորեցին։ Ջարդերից քչերը փրկվեցին։ Դրան նպաստեց նաև որոշ բնակավայրերի՝ ռուսական զորքերի կարճաժամկետ վերահսկողության տակ անցնելը։

Այդ ընթացքում փրկվեցին հայության ստեղծած մի շարք հոգևոր-մշակութային արժեքներ, ի թիվս որոնց՝ Մուշի սուրբ Առաքելոց և սուրբ Կարապետ վանքերի արժեքավոր ձեռագրերը։ Առաքելոց վանքի գեղարվեստական բարձրարժեք դուռը թուրքերի գործընկեր գերմանացի զինվորականները ցանկանում էին տեղափոխել Գերմանիայի Կայսերական թանգարան, բայց չեն հասցնում։

Թեմային է անդրադառնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ռոբերտ Թաթոյանը։ «Հայոց ցեղասպանությունը և Արևմտյան Հայաստանի ժողովրդագրությունը»՝ մաս 12-րդ։

Back to top button