Խճանկար

Գրաքննությունն ընդդեմ սքեմի․ «Խճանկար»

Քանդակագործ Արա Սարգսյանի 1940-ականների կեսերին ստեղծած «Սահակ եւ Մեսրոպ» արձանախումբը ամենեւին դուր չեկավ խորհրդային գրաքննությանը։

Ավելի ճիշտ` դուր չեկավ կաթողիկոս Սահակ Պարթևի և վարդապետ Մեսրոպ Մաշտոցի հոգևորական զգեստը՝ սքեմը։

Արա Սարգսյանը չհամաձայնեց հայոց գրերի գյուտի հեղինակների հագուստը հարմարեցնել սոցռեալիզմի պահանջներին ու վեց տասնամյակ այս գործը պահվում էր հանրության աչքից հեռու։

Մատենադարանի մուտքի մոտ այս արձանախմբին փոխարինեց Մաշտոցի և իր առաջ ծնկած աշակերտի՝ Կորյունի արձանը։ Իսկ հայտնի քանդակագործի աշխատանքը անհետ չկորավ, այն իր նոր տեղը գտավ։

Back to top button