Հաղթողը

Ուր էլ գնանք, հետ ենք գալու. հնդիկների ընտանիքը Հայաստանում բիզնեսով է զբաղվում․ «Հաղթողը»

Աքսա և Ալսա Խան քույրերը հինգ տարի առաջ են տեղափոխվել Հայաստան, բայց այնքան վարժ են խոսում հայերեն, որ առաջին անգամ նրանց լսողները շփոթվում են:

Աքսա և Ալսա Խան քույրերը Հայաստան են տեղափոխվել իրենց ծնողների հետ: Հայրը ձեռներեց է, իսկ մայրն իրենց Մեհակ հնդկական ռեստորանի շեֆ-խոհարարն է:

Քույրերն ասում են, որ իրենց հաճախորդների 70 տոկոսը հայեր են, հետո միայն՝ հնդիկ ուսանողներ ու դեսպանատների աշխատողներ:

Աղջիկներն ասում են, որ հնդկական մշակույթը բացահայտելու վատագույն միջոցը հնդկական սերիալներ դիտելն է:

Իսկ եթե այս երկիրն իսկապես ճանաչելու ցանկություն ունեք, գնացեք Մեհակ ռեստորան, որտեղ Հայաստանի չափ փոքր տարածքում Հնդկաստանի չափ մեծ սրտով մարդիկ են:

Back to top button