ԿարևորՀասարակություն

ՀՀ ԶՈւ-ն պատրաստ է հակառակորդի ցանկացած սադրանքներին․ Արծրուն Հովհաննիսյան

«ՀՀ ԶՈւ-ն պատրաստ է հակառակորդի ցանկացած սադրանքներին, լինեն դրանք օդային, թե ցամաքային»,- այդ մասին Տեղեկատվական միասնական կենտրոնում Տավուշի մարզից հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՀՀ ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Ներկայացնելով օպերատիվ իրավիճակը՝ Հովհաննիսյանը նշել է, որ երեկ կեսգիշերից հետո հանգստությունը պահպանվում է, կրակոցներ գրեթե չկան։

Հանրագումարի բերելով հուլիսի 12-ից մինչև 14-ը տեղի ունեցած վիճակագրությունը, Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ հայկական ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի շուրջ 13 ԱԹՍ (անօդաչու թռչող սարք), որոնցից 10-ը հարվածային, 3-ը՝ հետախուզական։

«Սա շատ բարձր ցուցանիշ է»,-հավելել է Արծրուն Հովհաննիսյանը։

Ըստ Հովհաննիսյանի՝ մոտավորապես 50-ից ավելի հրետանային արկեր են կիրառվել հայկական 5-6 բնակավայրերի նկատմամբ:

Back to top button