ԿարևորՀասարակություն

Հատուկ չվերթով Հայաստան են վերադառնում պարտադիր զինվորական ծառայության մեկնող քաղաքացիներ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հունիսի 8-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան հատուկ չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին։

«Հատուկ չվերթով Հայաստան կվերադառնան պարտադիր զինվորական ծառայության մեկնող քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև դեսպանությունում ցուցակագրված քաղաքացիների մի խումբ (մինչև՝ 1712 համարը):

Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ, և ովքեր վերահաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 7-ին (ժամը 10։00-21։00-ը) և հունիսի 8-ին (ժամը 09։00-14։00-ը)։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազար ռուբլի։

Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Հաշվառումը կմեկնարկի հունիսի 8-ին՝ ժամը 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)»,- հայտնում են դեսպանությունից։

Back to top button