ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուսի հաղթահարման գերմանական բանաձևը՝ կարգապահություն

Հանրային ռադիոն «խոսում է» Հայաստանից դուրս ապրող հայերի հետ՝ իրենց երկրներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի ու ձեռնարկվող քայլերի մասին։ Առաջին կանգառը Գերմանիան է։  Գրող և հրատարակիչ Զառա Մյուլլեր Սաֆարյանն արդեն 20 տարի ապրում է Բեռլինում, ունի սեփական հրատարակչությունը։

Ասում է ՝ գերմանացիներին տույժ-տուգանքների հատուկ համակարգ  պետք չէ: Նրանց մեծ մասը  տնից դուրս չի գալիս, որովհետև ի բնե կարգապահ է: Մեր հայրենակցի կարծիքով՝  սա է կորոնավիրոսի հաղթահարման գերմանական բանաձևի գաղտնիքը։

Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը բավական մեծ է՝ շուրջ 100 հազար մարդ,  փոխարենը շատ փոքր է մահվան դեպքերի քանակը, ինչը մասնագետներից շատերին ստիպում է վերլուծել  գերմանական կորոնավիրուսի գաղտնիքը։

Ինչպե՞ս է հաղթահարում վիրուսը Եվրոպայի դաշնային պետությունը, երբ է սկսել պայքարը հիվանդության դեմ, ի՞նչ քայլեր են ձեռնարկվել։

Back to top button