Հայկական հարց

Անթուրայի թուրքական որբանոցը դժոխք էր հայ որբերի համար․ «Հայկական հարց»

Անթուրայի թուրքական որբանոցն ամենադաժանն էր իր թուրքացման և իսլամացման մեթոդներով: Հայ որբերի ցանկացած սխալ քայլ պատժվում էր անգութ ծեծով: Անթուրայում և թուրքական մյուս որբանոցներում անում էին ամեն ինչ, որ հայ երեխաները հրաժարվեին իրենց ազգային պատկանելությունից: Որբանոցային կյանքի մասին հայ որբերի հուշերը, սակայն, լիովին տարբերվում են Հալիդե Էդիպի հուշագրությունից: Թեմային է անդրադառնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղար, պատմական գիտությունների թեկնածու Նարինե Մարգարյանը: Հայ որբերը թուրքական որբանոցներում՝ մաս 2-րդ:

Back to top button