ԿարևորՀասարակություն

Մշակվել է սոցիալական աջակցության նոր հայեցակարգ. գործելու է նվազագույն երաշխավորված եկամտի գաղափարը

Մշակվում է սոցիալական աջակցության նոր հայեցակարգ, որի նպատակն է օգնել մարդուն հաղթահարել աղքատությունը: ՀՀ կառավարութան ֆեյսբուքյան էջում հարցազրույց կա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի հետ։

«Հիմնվում ենք ոչ թե սպառումը, այլ եկամուտը գնահատելու վրա։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր քաղաքացու համար գործում է նվազագույն երաշխավորված եկամտի գաղափարը։ Ամեն մի քաղաքացի պետք է ունենա այդ նվազագույն եկամուտը։ Եթե նրա եկամուտն ավելի ցածր է, ապա պետությունը փոխհատուցում է այդ տարբերությունը։ Մենք հիմք ենք վերցրել առողջապահության նախարարության սահմանած զամբյուղը, որը 60 հազարից մի փոքր ավելի է»,– ասում է փոխնախարարը։

Back to top button