ԿարևորՀասարակություն

Բագրատաշենի անցակետում կուտակված աջ ղեկով մեքենաների մուտքը ՀՀ կթույլատրվի, բայց պայմանով

Պետական եկամուտների կոմիտեն առաջարկ ունի  աջ ղեկով մեքենա ներկրած անհատներին ու կազմակերպություններին:

Հնարավորություն տալ մեքենաները ներկրել Հայաստան՝ առանց շահագործման թույլտվության ու պայմանով՝ մեկ տարվա ընթացքում նրանք պետք է փոխեն մեքենաների ղեկերը:

Քննարկում՝  տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարությունում: Առանցքում՝ կրկին աջ ղեկ ունեցող մեքենաների խնդիրն է: Տարեսկզբին ընդունված  աղմկահարույց նախագիծն ի սկզբանե արգելում էր աջ ղեկ ունեցող մեքենաների ներկրումը մինչև այս տարվա հոկտեմբերի մեկը: Սակայն օրենսդրական փոփոխություններից հետո օրենքը ուժի է մեջ է մտել՝ անժամկետ: «Ղեկը՝ աջ» նախաձեռնության անդամ Արթուր Միսակյան:

Միսակյանը փաստում է՝ մոտ 150 մեքենա սահմանին, շուրջ 2 հազարն էլ վրացական տարբեր քաղաքներում են կուտակվել, Վրաստանում բարձրացել են նաև աջ ղեկից ձախի տեղափոխման գները:

Պազրվում է՝ այժմ Վրաստանում էլ ոչ բոլոր սպասարկման հետերում է հնարավոր աջ ղեկը ձախի փոխել, իսկ գներն էլ աճել են, քանի որ դրա պահանջարկն ավելացել է ու ոչ հայերի «մեղքով»։

Աջ ղեկով մեքենաներ ներկրողները կառավարությանն առաջարկումը են մինչեւ 2020 թվականը դրանք ներկրելու հնարավորություն տալ։ Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը պարզաբանում է, թե ինչու են դեմ այս առաջարկին:

Առաջարկ ՊԵԿ-ից. նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն ներկայացնում է գործողի կարգը. կարելի է մեքենան ներկրել, մեկ տարվա ընթացքում վերափոխել։

Վարորդները առաջարկը կքննարկեն ու երկուշաբթի  գերատեսչություններին  կպատասխանեն:

Back to top button