Հասարակություն

10 օր վառվող աղբավայրի ծուխն ու հոտը պատել է Սիլիկյան թաղամասը

Սիլվի Տիգրանյան
«Ռադիոլուրի» համար

Սիլիկյան թաղամասին մոտ աղբանոցն արդեն տասներորդ օրն է այրվում է: Աղբանոցի տարածքում ծուխ և գարշահոտություն է, սակայն ԱԻՆ-ի հրշեջ-փրկարարական ջոկատներ և ջրատար մեքենաներ չկան: Բնակիչներից մեկի խոսքով՝ այսօր հրշեջ- փրկարարական ծառայությունների կողմից հրդեհաշիջման աշխատանքներ չեն իրականացվել։ Եթե աղբանոցը մի քանի օր ևս շարունակի այրվել և թունավորել օդը, ապա Սիլիկյան թաղամասի բնակիչները ասում են, որ բողոքի ակցիա կկազմակերպեն։

Back to top button