Հասարակություն

Հրդեհ Մուշավան թաղամասում

Հուլիսի 20-ին, ժամը 14:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասում այրվում են խոտածածկ տարածք և տնակներ:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է նաև «Սանիթեք» ՍՊԸ-ի 3 ջրատար:

Դեպքի վայրում են գտնվել  ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը և ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

Հայտարարվել է հրդեհի բարդության 2 կանչ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:12-ին, մարվել 21:49-ին: Այրվել են մոտ 50 հա  խոտածածկ տարածք և 7 չշահգործվող տուն (մասամբ):

Դեպքի վայրում  ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն:

Ցուցադրել ավելի
Back to top button