Մշակույթ

Հայ թատրոնը վիրահատական միջամտության կարիք ունի. Սամսոն Ստեփանյան


Հայ թատրոնը վիրահատական միջամտության կարիք ունի: Ռեժիսոր Սամսոն Ստեփանյանի կարծիքով վիրահատական առաջին քայլը պետք է լինի հորից որդուն, որդուց՝ թոռանը թատրոնի կառավարման ղեկը փոխանցելու՝ մեզանում ձևավորված տխուր ավանդույթի վերացումը:

Բացի այդ, ըստ արվեստագետի հայ թատրոնին կիրթ հանդիսատես է պետք, իսկ դրա համար հանդիսատեսին պետք է կրթել մանկուց:

Իսկ այդ հարցում որոշիչ է պետության վարած քաղաքականությունը: Ինչ քայլեր է  ձեռնարկում վերջինն այս ուղղությամբ, ինչպիսի թատրոն ենք ուզում ունենալ այսօր և հետագայում:

Պետական կամերային երաժշտական թատրոն ու  ռեժիսոր Սամսոն Ստեփանյան համագործակցությունն արդեն տարիների պատմություն ունի, իսկ թատերական այս ընտանիքի մշտական անդամ նա դարձավ  վերջերս՝ թատրոնի ռեժիսորի հաստիքով:

Արվեստագետը բախտից գոհ է, ասում է՝ հայտնվել եմ մի միջավայրում, որտեղ կա ամեն ինչ ազատ երևակայելու, ժամանակին համահունչ ներկայացումներ ստեղծելու, ժամանակակից թատրոն ունենալու  համար:

Ռեժիսորի հետ զրույցում մեծ էր գայթակղությունը պարզելու՝ ինչ  է ենթադրում  ժամանակին համահունչ, լավ  թատրոն ասվածը: Արդյոք հանդիսատեսի պահանջն ու ճաշակն այս հարցերում որոշիչ է. «Արվեստագետի ու հանդիստեսի ճաշակը շատ հաճախ տարբեր բաներ են: Ամբոխը չի կարող ճաշակ թելադրել: Արվեստագետն ինքը պետք է լինի ճաշակ թելադրողը»:

Ռեժիսորի բնորոշմամբ հանդիսատեսի ճաշակ ասվածը խիստ տարերային  երևույթ է, այն մշտապես ենթակա է փոփոխության: «Եթե շատերն այսօր սերիալային հանդիսատես են, դա չի նշանակում, որ նրանց մտածողությունն էլ սերալային է, ցույց տվեք նրանց ճաշակով աշխատանք  և կտեսնեք, թե ինչպես  այն կգնահատեն»,-վստահեցնում է Ստեփանյանը: Ժամանակակից հայ թատրոնն, ըստ նրա, ընդհանրապես վիահատական լուրջ միջամտության կարիք ունի: Հապաղել չի կարելի:

Ռեժիսորը չի կիսում տարածված տեսակետը, թե հայ թատրոնն այսօր հանդիսատեսի խնդիր ունի երկրի սոցիալական իրավիճակի պատճառով: «Առաջարկեք լավ ներկայացում ու հանդիսատեսը վազելով կգա: Իսկ լավ ներկայացում չի նշանակում կոմերցիոն կամ ոչ կոմերցիոն: Լավն  այդ երկուսի համաձուլումն է, ինչը տալիս է մի երրորդ արդյունք, և դա կոչվում է ժամանակակից թատրոն, թատերարվեստ»,- Ստեփանյանի ձևակերպումն է:

Արվեստագետի ձևակերպումներից առանձնացնենք ևս մեկը. «Թատրոնը մշակույթ է, որը պետք  դառնա հասարակության կենսակերպի անբաժան մասը. իսկ այդ կենսակերպին պետք է վարժվել դեռ  մանկուց: Երեխային դեռ մանկուց թատրոնին ծանոթացնելու լավ ավանդույթ կար խորհրդային տարիներին, դա աբոնենտային համակարգն էր, ինչը աշակերտներին հնարավորություն էր տալիս տարվա ընթացքում պարտադիր մի քանի ներկայացում նայել:

Նույն կամ այլ ձևաչափով աբոնենտային համակարգը վերականգնելու անհրաժեշտության մասին թատրոնի մարդիկ խոսում են վաղուց: Մենք փորձեցինք պարզել այս խնդրի վերաբերյալ մշակույթի նախարարության դիրքորոշումն ու ձեռնարկած քայլերը:

Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյան.

Ինչպիսին կլինեն մեխանիզմները, ռեժիսոր Սամսոն Ստեփանյանի գնահատմամբ ՝ էական չէ: Էականը երեխային դեռ մանկուց թատրոնին ծանոթացնելն ու նրան մեջ կիրթ հանդիսատեսին կրթելն է: «Իսկ կրթված հասարակությունը պետք է նաև կիրթ թատրոն ունենա»,-հավելում է արվեստագետը:

Back to top button