Քաղաքական

Հայաստանի ԱԳ նախարարը կայցելի Մինսկ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կայցելի Մինսկ՝ մասնակցելու Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հունիսի 22-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Մինսկում մասնակցելու է Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Back to top button