ԿարևորՔաղաքական

Ինչ տեղաշարժեր կան Նախիջևանյան հատվածում

Ինչ է կատարվում Նախիջևանյան հատվածում, Ռազմինֆո մասնագիտացված կայքը երեկոյան խոստանում է արբանյակային թարմ լուսանկարներ տեղադրել ու ցույց տալ, թե ինչ տեղաշարժեր կան Նախիջևանյան հատվածում, մինչդեռ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հորդորում է ապատեղեկատվություն չտարածել ու խուճապ չառաջացնել:

ՀՀ ԶՈւ-երը մշտական մարտական հերթապահություն ու աշխատանք է կատարում ՀՀ ողջ սահմանի երկայնքով:

Նախիջևանում ադրբեջանական տեղաշարժերին հետևելով Ռազմինֆո մասնագիտացված կայքը տեղեկություն է տարածել ֆոյսբուքյան էջի միջոցով, որ դիրքային փոփոխությունների մասին տեղեկությունները ճշտելու ուղղությամբ աշխատում են ու  հավանաբար մինչև երեկո կկարողանան արբանյակային թարմ լուսանկարներով մանրամասներ ներկայացնել։

Ռազմինֆո մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանից փորձեցի ճշտել թե ինչ կարգի  տեղաշարժերն են արձանագրվել նախիջևանյան կողմում.

«Դիրեր է առաջ տվել, ճանապարհներ է տարել դեպի բարձունքները և այդ բարձունքներն առել են իրենց վերահսկողության տակ»:

Նա ռիսկային համարեց հակառակորդի կողմից ոչ ադեկվատ քայլերի դիմելու հավանականությունը, դժվարացավ նշել թե նախկինում ինչու նման տեղաշարժեր չեն նկատվել: Դրանք ըստ Կարեն Վրթանեսյանի նկտվել են մայիսի առաջին տասնօրյակում: Նա չբացառեց, որ տեղաշարժերի առկայությունը հնարավոր է պայմանավորված լինի ներքաղաքական իրադարձություններով:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մինչդեռ որևէ արտառոց բան չի տեսնում հակառակորդի դիրքերի ամրապնդման գործում: Դա մշտական աշխատանք է և պետք չէ դրանից մեծ աղմուկ սարքել, ասաց.

«Մշտական ուշադրության տակ են դիրքերը և ոչ միայն նախիջևանյան ուղղությամբՄշտական պրացեսներից պետք չի ենթադրություններ անել, ու ասել թե գործողություն են պլանավորում»:

Ավելի ուշ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով հարցին գրեց, որ՝

Մեկ մարտական դիրքով կամ մարտավարական ճակատում (ջոկ-դասակ-վաշտ) եղած բարձունքով չի որոշվում մեր մարտունակությունն ու ունակությունը: Մենք ևս ունենք բազում գերիշխող դիրքեր ու բարձունքներ: սոցցանցերում հաճախ հնող հարցադրումները խանգարում են ԶՈՒ-ի կողմից կատարվող աշխատանքների հաջող իրականացմանը: Խնդրում եմ ցուցաբերել զսպվածություն:

Այս գրառումից հետո ֆբ-ում սկսվեց ակտիվ քննարկում: Օգտատերերը փորձում էին հասկանալ, թե ինչ է կատարվում: Բազմաթիվ անհանգստացած քաղաքացիների հարցերչինի պատասխան Արծրուն Հովհաննիսյանը հստակեցրեց, որ չի կարելի մարտական իրաիճակին զուգահեռ իրազեկում կազմակերպել:

«Դուք ապատեղեկատվություն եք տարածում, մենք ոչ մի դիրք չենք կորցրել, նրանք իրենց տարածքում են գտնվում, և դուք տեղյակ էլ չեք թե մենք ինչեր ենք արել ու անում», խուճապ առաջացնող գրառումներին ի պատասխան հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:

Back to top button