Հասարակություն

Գարեգին Չուգասզյանն ազատ Է արձակվել

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ, ապրիլի 24-ին ձերբակալված Գարեգին Չուգասզյանը ազատ է արձակվել։ Այդ մասին NEWS.am-ին հայտնել է նրա փաստաբան Տիգրան Եգորյանը։ Չուգասզյանը ազատ է արձակվել պատգամավորների երաշխավորությամբ։

Ավելի վաղ ԱԺ «Ելք» խմբակցության երկու պատգամավոր՝ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը երաշխավորություն են  ներկայացրել Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:Այդ մասին  ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Միրզոյանը:

2016 թվականի հուլիսից նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարված: Գարեգին Չուգասզյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը մեղադրվում են 2015թ. ապրիլի 24-ին Երևանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button