Հասարակություն

Պատմական ռեկորդ՝ օդերևութաբանական տեսանկյունից

Այսօր Երևանում օդերևութաբանական տեսանկյունից պատմական ռեկորդ է գրանցվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Օդի ջերմաստիճանը Երևան Զվարթնոց օդերևութաբանական կայանում հասել է +15,0 աստիճանի, որը 3 աստիճանով գերազանցել է 1976թ գրանցված ռեկորդը, 12,0 աստիճանը:
Երևան Էրեբունի օդերևութաբանական կայանում, որը գործում է 1844թ-ից, ջերմաստիճանը հասել է +13.5 աստիճանի և տվյալ օրվա համար կրկին 1 աստիճանով գերազանցել է 1961թ գրանցված ռեկորդը՝ 12.5 աստիճանը:

Այսօրվա համար ռեկորդային բարձր ջերմաստիճաններ են գրանցվել նաև Արարատյան դաշտի գրեթե ողջ տարածքում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Գագիկ Սուրենյանը:

Back to top button