ԿարևորՀասարակություն

Ճոխ սեղանների մրցավազք. մեկնարկը տրված է

Սպառողների ոլորտն ուսումնասիրող հասարակական կազմակերպություններն արդեն նախատոնական ուսումնասիրություններ են կատարել շուկայում և պարզել, թե որքան գումարով հնարավոր կլինի պատրաստել ամանորյա սեղան: 

«Սպառողների խորհրդատվություն կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանի դիտարկմամբ` այս տարի ևս առաջին անհրաժեշտության ապրանքների գները բարձրացել են:

Այդուհանդերձ թանկ սեղանից ձերբազատվելու իր տարբերակն է առաջարկել  ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը: Արդյո՞ք մեր համաքաղաքացիների մոտ դեռևս արմատացած է  ճոխ սեղանների մրցավազքը և ինչքան է կազմում նրանց ամանորյա զամբյուղը:

 

Առջևում Ամանոր է և խանութներում արդեն իսկ նկատվում է  տոնական եռուզեռը:   Նախորդ տարիների պատկերը հաշվի առնելով,  շատերը կփաստեն, որ սեղանների ճոխությունը շատ դեպքերում մեր համաքաղաքացիները փորձում են ապահովել նաև վարկերի միջոցով, ինչն  էլ որոշ խանութներ  տեղում  արագ կազմակերպում են: Ինչպես նախորդ  տարիներին, այս տարի նույնպես սպառողի ամանորյա զամբյուղը թանկացել է:

«Սպառողների խորհրդատվություն կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանն արդեն ուսումնասիրել է շուկան ու արձանագրել` առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են:  Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ  տավարի միսը թանկացել է 20-25 տոկոսով, խոզինը` 15-20 :  Մրգի շուկայում թանկացումներին զուգահեռ կան նաև էժանացումներ: Օրինակ` արքայախնձորի  1 կգ- արժե 700-800 դրամ, իսկ նախորդ տարի  1200-1500 էր: Ի վերջո, որքա՞ն գումար է  անհրաժեշտ ամանորյա սեղան պատրաստելու համար. հարցիս զրուցակիցս ներկայացրեց հաշվարկները:

«Սոցիալապես անապահով խավը  ծայրը ծայրին հասցնելով 30.  հազար դրամով կկարողանա  պատրաստել սեղանը, իսկ ինչ վերաբերում է միջին սպառողին  նվազագույն ծախսերով` 70 -100 հազար դրամի սահմաններում հնարավոր կլինի սեղան գցել»:

Կարեն Չիլինգարյանի  հաշվարկները տոնական երկու- երեք օրերի համար են նախատեսված:  Հայկական ավանդական սեղանների մրցավազքի] ազգագրագետ  Սվետլանա Պողոսյանն առաջարկում է ձերբազատման իր տարբերակը:  Տոնը պետք է  տոն դարձնել  ոչ սեղանով,  այլ տոնական ատրիբուտներով` նվերներ պատրաստելով, տոնածառ զարդարելով, միմյանց տուն հաճախելով ու օրվա հոգսերից ազատվելով: Պետք չէ  տոնական սեղանը դարձնել հոգս:

«Տոնն իսկապես նրա համար է, որ մենք ոչ թե անհանգստանանք, լարվենք, այլ հանգստանանք առօրյայից: Պետք չէ ուտելիքը դարձնել գերխնդիր»:

Մեր համաքաղաքացիներն այս տարի կարծես թե հետևում են հորդորներին և զարկ չեն տալիս  համադամ կերակրատեսակներով  ճոխ սեղաններին: Յուրաքանչյուրը փորձելու է սեղան պատրաստել  գրպանին հարմար: «Ռադիոլուրի» հարցախույզի արդյունքները համենայն դեպս այդպես ցույց տվեցին:

Ի դեպ, քրիստոնեական տոնացույցով  Ամանորը պահքի շրջան է և պետք է այն նշել պասային ուտեստներով սեղանների շուրջ:

Back to top button