Մշակույթ

Այսօր սիրված դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

alisagevorgyan
Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է: Մարդ, որի համար կարևորագույնը տիեզերքում սերն էր։ Այսօր նա կարող էր դառնալ 87 տարեկան, սակայն 23 տարի է նա այլևս մեզ հետ չէ։ «Նա ընդամենը 63 տարեկան էր: Այդ կարճ կյանքի համար մենք բոլորս էլ մեղավոր ենք, որ չկարողացանք նրան պահել»,- մի առիթով ասել է  դերասան Անդրանիկ Հարությունյանը: 1986թ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ջանքերով ստեղծվեց Երեվանի քաղաքապետարանի Վ.Աճեմյան-ի անվան արտիստական թատրոնը: Թատրոնի բացումը կայացավ Մ.Մկրտչյանի բեմադրած Մ.Պանյոլի “Հացթուխի կինը” ներկայացմամբ, որի գլխավոր հերոսի էմանլե Քաստանիեյի դերը մարմնավորեց մեծանուն արտիստը և այն դարձավ նրա “կարապի երգը”:

Back to top button