
Axios պարբերականի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և հայտնել, որ մոտ օրերս պատրաստվում է ստորագրել Իրանի հետ գործարքը, ինչը Նեթանյահուի համար անակնկալ է եղել։
ԱՄՆ նախագահը Նեթանյահուին ասել է՝ «Սա հիանալի գործարք է, և ժամանակն է ավարտել այս պատերազմը»։
Իսրայելի վարչապետը մտահոգություն է հայտնել, որ փաստաթուղթը պետք է երաշխավորի Իրանի միջուկային ենթակառուցվածքների լիակատար ապամոնտաժումը, սակայն կտրուկ չի առարկել՝ գիտակցելով, որ չի կարող կանգնեցնել Վաշինգտոնի որոշումը։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը շեշտել է, որ Թրամփի վարչակազմը գործում է բացառապես ԱՄՆ շահերից ելնելով։ Նա հայտարարել է, որ Իսրայելի անվտանգության դոկտրինը մնում է անփոփոխ, և երկիրը պահպանում է Իրանի միջուկային սպառնալիքի դեմ ինքնուրույն և անկախ ռազմական գործողություններ իրականացնելու իրավունքը։
Չնայած բանակցությունները դեռ չեն ավարտվել, Իրանը և ԱՄՆ-ն խոսում են գործարքի մեծ հավանականության մասին։




