ԿարևորՑեղասպանություն 100Քաղաքական

Դանիայի խորհրդարանն ընդունեց «Հայոց ցեղասպանության մասին» բանաձևը

Այսօր Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության դրվեց «Հայոց ցեղասպանության մասին» բանաձևը: Դանիայի խորհրդարանն այն ընդունեց 89 կողմ, 9 դեմ, 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հիշեցնենք, որ բանաձեւը քննարկվել էր հունվարի 19-ին: Քվեարկության արդյունքները «Ռադիոլուրին» Կոպենհագենից հայտնեց Մամուլի ազգային ակումբի  նախագահ  Նարինե Մկրտչյանը:

Այսօր, Դանիայի ժամանակով առավոտյան ժամը 10:02 րոպեին երկրի խորհրդարանում քվեարկության դրվեց «Հայոց Ցեղասպանության մասին» երկու բանաձևերից մեկը: Սա այն բանաձևն է, որտեղ օգտագործված էր «Արևելյան Անատոլիա» (մյուս նախագծում՝ «Օսմանյան կայսրություն էր), և «ողբերգական և արյունալի իրադարձություններ» ձևակերպումները (մյուս նախագծում՝ «ջարդեր և բռնի տեղահանություններ»։ Բանաձևին կողմ քվեարկեցին 89 պատգամավոր, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 11, ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցեցին 109 պատգամավոր:

Նարինե Մկրտչյանն արձանագրում է, որ բանաձևը զգուշավոր փաստաթուղթ է, և այն դժվար է համարել Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձև: Միաժամանակ, Դանիայի Թագավորության խորհրդարանի այս քվեարկությունը կարելի է համարել որոշակի տեղաշարժ Հայոց Ցեղասպանության շուրջ Դանիայի Թագավորության քաղաքական դիրքորոշման առումով:

 

Back to top button