ԿարևորՏնտեսական

Խիստ նախազգուշացում`«Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերություններին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Ինչպե՞ս էր շվեյցարական ընկերությունը 50 հազար շվեյցարական ֆրանկ կապիոտալով գնելու հայկական «Շահնազարյան»Գինու-կոնյակի տուն ընկերությունը: Տնտեսական մրցկացության պետական հանձնաժողովն ուսումնասիրությունների ընթացքում այդպես էլ չի կարողացել գաղտնիքը բացահայտել: Համակենտրոնացման հայտով հանձնաժողովին դիմած ընկերությունները հրաժարվել են պարզաբանելուց, հանձնաժողովն էլ այսօր մերժել է նրանց հայտը: «Ղ-Տելեկոմ»,«ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերություններին հակամենաշնորհային մարմինը խիստ նախազգուշացրել է՝ շարժական ինտերնետից օգտվող բաժանորդները պետք է վճարեն միայն մատուցված ծառայությունների համար: Դրամական տուգանքից չի խուսափել կենցաղային տեխնիկայի ոլորտում հայտնի Վեստա ապրանքային նշանով գործունեություն իրականացնող «Փրիթի Ուեյ» ընկերությունը:

Վճարել միայն փաստացի մատուցված ծառայությունների դիմաց, սա մեր երկրի օրեսնդրության պահանջն է, դրանք պարտավոր են ու պետք է բջջային բոլոր օպերատորները կատարեն՝ առանց բացառության: Բոլորիս հայտնի ու ծանոթ իրավիճակ, մեր երկրի բջջային օպերատորները պահանջում են վճարել շարժական ինտերնետի համար անգամ այն դեպքում, երբ ծառայություն չեն մատուցել՝ պատճառաբանելով, թե ամսավճար է, և ոչ թե մատուցված ծառայությունների արժեք: Սա պարզապես մեր երկրում ամրագրված «Էլեկտրոնային հաղորդակցության» օրենսդրության պահանջների խախտում է, ամսական վարձավճարը չմուծելիս մի քանի ամիս անց որևէ օպերատոր իրավունք չունի բաժանորդից պահանջել հաջորդ ամիսների բաժանորդավճարը: Քաղաքացիների դժգոհությունները ՏՄՊՊՀ են հասել:

Ու չնայած երկար ժամանակ է, ինչ քաղաքացիները դժգոհում են, սակայն, ՏՄՊՊՀ առաջին անգամն է այն ուսումնասիրում, ուստի և այսօր բավարարվեց «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերություններին խախտումը վերացնելու խիստ նախազգուշացումով:

Դրամական տուգանքից չխուսափեց կենցաղային տեխնիկայի ոլորտում հայտնի Վեստա ապրանքային նշանով գործունեություն իրականացնող «Փրիթի Ուեյ» ընկերությունը: «Աշխարհում հայտնի տասնհինգից ավել ապրանքային նշանների պաշտոնական և միակ ներկայացուցիչը ՀՀ-ում» հենց այս արտահայտությունն ենք հաճախ լսում, դիտում ու կարդում ընկերության գովազդային հոլովակներում: Հակամենաշնորհային մարմինը, սակայն, պարզել է, որ այս ընկերությունը ոլորտի մյուս ընկերություններից ոչ մի բանով չի տարբերվում: Սա անբարեխիղճ մրցակցություն է:
«15 միլիոն դրամի չափով տուգանել «Փրիթի Ուեյ» ընկերությունը»:

ՏՄՊՊՀ –ն ուժեղացնում է նաև հսկողությունը համակենտրոնացումների նկատմամբ՝ փորձելով շուկաներում թուլացնել կենտրոնացվածության աստիճանը և թույլ չտալ, որ այս կամ այն ընկերության գերիշխող դիրքը ամրապնդվի: ՏՄՊՊՀ-ն կարևորում է առքուվաճառքի խոշոր գործարքների դեպքում իրական գնորդների բացահայտումը: Համակենտրոնացման մի դիմում ՏՄՊՊ հանձնաժողովը մերժեց, Հայաստանում կոնյակի արտադրությամբ զբաղվող Գինու կոնյակի տուն Շահնազարյան ընկերությունը հայտ է ներկայացրել ՏՄՊՊՀ և խնդրել որ հանձնաժողովը համակենտորնացման թույլտվություն տա: Ներկայացված փաստաթղթերով Շահնազարյան ընկերությունը ցանկանում էր գնել շվեյցարական «Հելվելեքս» ընկերությունը, որի կապիտալը չնայած ընդամենը 50 հազար շվեյցարական ֆրանկ էր,սակայն, հայկական ընկերության համար պատրաստ էր վճարել 22 մլն շվեյցարական ֆրանկ:

«ՏՄՊՊ հանձնաժողովը որոշեց արգելել համակենտրոնացումը եւ թույլ չտալ առք ու վաճառքի գործարքի իրականացումը»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

«Մրցակցության տեսանկյունից գուցե ռիսկեր առաջանան»,- պարզաբանեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ հավելելով՝ հնարավոր է՝ հայկական ընկերությունները վաճառվեն արտասահմանում անհայտ գնորդի և խուսափեն մեր օրենսդրության պահանջներից, հնարավոր է, նաև որ այդ ընկերությունները մեկ անձի ձեռքում հայտնվեն, ինչն էլ կենտրոնացվածութայն աստիճանի ուժեղացման կամ մեկ տնտեսվարողի կողմից գերիշխող դիրքի ամրապնդման հանգեցնի»:

Ցուցադրել ավելի
Back to top button