ԿարևորՔաղաքական

Ֆրանսիացիներն ու հայերն առհավետ կապված են միմյանց հետ․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրառում է արել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ։

«Այսօր Ֆրանսիան ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Վա՛ռ պահենք ջարդերի, գաղթի ու հալածանքների զոհերի հիշատակը։ Չմոռանա՛նք։ Ֆրանսիացիներն ու հայերն առհավետ կապված են միմյանց հետ»,- ասված է Մակրոնի X-ի գրառման մեջ։

Back to top button