ԿարևորՀասարակություն

Երեւանի կիսակառույցների ճակատագիրը որոշվում է, ասում է Նարեկ Սարգսյանը

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

«Եթե կառուցապատողները մեկ ամսվա ընթաքում քաղաքապետարանի հետ պատշաճ և բարեխիղճ պայմանագրեր չկնքեն, ապա խնդիրը կտեղափոխվի իրավական դաշտ և կառավարության կողմից կիսակառույց տարածքները կճանաչվեն որպես գերակա շահ», — մոտ երկու ամիս առաջ նման հայտարարությամբ հանդես Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ՝ առանձնացնելով հատաապես մայրաքաղաքի մի քանի կիսակացույց շինություններ, որոնց ճակատագիրը տարիներ շարունակ չի լուծվում, դրանց թվում են «Դվին» հյուրանոցը, նախկին «Սևան» հյուրանոցի տարածքը, Աբովյան փողոցում գտնվող մի քանի շինություններ և այլն։
Հայտարարությունից երկու ամիս անց գլխավոր ճարտարապետը ներկայացնում է իրավիճակը։ «Սեւան» հյուրանոցի սեփականատերերի հետ հանդիպման արդյունքում որոշվել է առաջիկայում սկսել վարչական շենքերի նոր համալիրի, մասնավորապես ԱԳՆ շենքի կառուցումը։
Նույն տարածքում մոտ ապագայում կկառուցվեն նաև արդարարդատության և էներգետիկայի նախարարությունների շենքերը։ Իր անորոշ ճակատագրով տևական ժամանակ երևանցիներին մտահոգում է նաև Երիտասարադական պալատի տարածքում կառուցվող շինության ճակատագիրը։ Ըստ Նարեկ Սարգսյանի՝ հաղթած ճապոնական նախագիծը, որն այս տարածքում նախատեսում է երկու խիոշոր շինություններ, ուներ որոշակի փոփոխությունների կարիք պայմանավորված շենքերի բարձրությամբ։
Շենքերի բարձրությունը նվազեցնելու ուղղությամբ նախագիծը փոփոխության ենթարկելու շուրջ բանակցությունները շարունակվում են։ Գլխավոր ճարատրապետը լիահույս է, որ նշված խնդրները ձմռան ընթացքում կլուծվեն, իսկ գարնանը կմեկնարկեն շինարարակա աշխատանքները։
Մայրաքաղաքի «Դվին» հյուրանոցի ճակատագիրն առայժմ անորոշ է, կառավարություն-սեփականատեր բանակցությունները դեռ շարունակվում են։
Գլխավոր ճարտարապետն արդյունավետ է համարում բանակցությունները «Կասկադ» համալիրի ներկայացուցիչների հետ։ Կասկադի անավարտ կառուցապատումն իրականացնելիս քաղաքապետարանը սեփականատերերին առաջարկել է հաշվի առնել կասկադի հին, այսինքն՝ ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի և Ասլան Մխիթարայանի հեղինակած նախագիծը, որպեսզի տարածքի ընդհանուր ճարտարապետական մթնոլորտը չխաթարվի։
Ըստ Նարեկ Սարգսյանի՝ այս հարցում կա լիարժեք փոխըմբռնում և հարցը, ամենայն հավանականությամբ, դրական լուծում կստանա։
Կայարանամերձ հրապարակի կիսակառույց շենքը կքանդվի, քաղաքապետրանի ցանկությունն է, որպեսզի այդ տարածքում վերականգնվի դեռևս խորդրդային տարիներին քանդված Սասունցի Դավիթ կինոթատրոնը։
Անդրադառնալով Պուշկինի փողոցի հատվածում քանդված ու աղբանոցի վերածված շենքին՝ գլխավոր ճարտարպետը նշեց, որ այնտեղ հյուրանոց է կառուցվելու։

Թողնել պատասխան

Back to top button