

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Ազգային ժողովի հերթական քառօրյայի աշխատանքներն այսօր ամփոփվեցին ավանդական ճեպազրույցներով: Այս անգամ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները հիմնականում անդրադարձան Պետբյուջե-13-ի նախագծի շուրջ քննարկումներին, ներքաղաքական խորհրդատվություններին և ՀԱԿ-ի նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին գումարվելիք խորհրդարանի արտահերթ նիստին:
Պետբյուջեի եւ փոփոխությունների մասին
Պետբյուջե-13- ի նախագծի բարեփոխական առաքելության մասին նախօրեին ակնարկեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, ելույթ ունենալով Ազգային Ժողովի լիագումար նիստում: Ինչ արմատական բարեփոխումներ են սպասվում մեր երկրին, վարչապետը չմանրամասնեց, սակայն այս հարցի շուրջ իրենց պատկերացումներն այսօր ներկայացրեցին խմբակցությունների ներկայացուցիչները:
ՀՅԴ խմբացության անդամ Արծվիկ Մինասյանը, ծանոթանալով բյուջեի նախագծին, չի
Իր դաշնակցական գործընկերոջ հետ համամիտ է և Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը, որը քառօրյայի ընթացքում կոշտ տնտեսագիտական քննադատության արժանացրեց
Բարեփոխումների անհրաժեշտությունը չեն հերքում «Օրինաց երկիր» խմբակցությունում:Ըստ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի՝ դրանք հատկապես պահանջված են կառավարման, սոցիալալական և տնտեսական ոլորտներում:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նախընտրեց չմեկնաբանել վարչապետի հայտարարությունը: Իսկ ահա ՀԱԿ-ի կողմից նախաձեռնած նոյեմբերի 21-ին կայանալիք խորհրդարանի արտահերթ նիստին ՀՀԿ-ն չի մասնակցի: Ինչպես նշեց Գալուստ Սահակյանը՝ բոյկոտելով այն կուսակցությանը «անիմաստության դաշտից հեռու է մնալու»:
Նշենք, որ գումավելիք արտահերթ նիստի օրակարգում ներառնված է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Ներկուսակցական խորհրդակցությունների մասին
«Բարգավաճ Հայաստանում» զբաղված են ներքաղաքական խորհրդատվություններով և ներկուսակցական հանդիպումներով:
Անդրադառնալով ԲՀԿ-ի տարածքային կառույցներրում կայացած հանդիպումներին՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իր կուսակիցները տեղերում հանդես չեն գալի գալիք նախագահական ընտրություններում սեփական թեկնածուով հանդես գալու օգտին` ի դեմս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի: