ՀասարակությունՑեղասպանություն 100

Հայկական հետք` Արդվին նահանգի թաղամասերից մեկում

Հարկ է նշել, որ Ճորոխի աջակողմյան վտակ Արտանուշ գետի ձախ ափին, Արդվին քաղաքից 21—22 կմ հարավ-արևելք, լեռան զառիվայրում գտնվող Արդանուջը նախկինում հիմնականում բնակեցված է եղել միայն հայերով, որոնց մեծ մասն սպանվել է` Արդանուջի` մինչ այժմ Սեսլի (Ձայներ արձակող) քայա կոչվող ժայռից նետվելով դեպի Ջեհեննեմ դերեսի` Դժոխքի ձոր (Արդանուջի Դժոխքի ձորում կատարված հայերի սարսափելի կոտորածի մանրամասները տես «Ձայն համշենական» ամսաթերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանի «Դժոխքի ձորը. կրոնափոխ համշենցիները` Մեծ եղեռնի ականատեսներ» հոդվածում` տպագրված «Անդին» ամսագրի 2014 թվականի 4-րդ համարում, էջ 14-19:

Նախքան թաղամաս հասնելը կանգ առանք նաև Դժոխքի ձորի մոտ և մի քանի լուսանկարներ արեցինք, սակայն չկարողացանք երկար մնալ այնտեղ, քանի որ մեզ թվում էր, թե դեռ լսվում են այդ սահմռկեցուցիչ կոտորածին զոհ գնացած հայերի ձայները…

Ադաքալեում գտնվել են 4 հայկական եկեղեցիներից, որոնցից միայն ավերակներ են պահպանվել: Ահա այդ եկեղեցիներից մեկը, որից ցավոք մոտ ապագայում, ըստ երևույթին, այլևս հետք չի մնա…

Յաշար Քարաթաշը մեզ ցույց տվեց նաև տեղի հայկական գերեզմանոցը: Տապանաքարերը թեև պահպանվել էին, բայց այլևս հնարավոր չէր ընթերցել դրանց վրայի հայերեն գրությունները:

Երբ անցանք մի տան մոտով, մեր ուղեկիցը հայտնեց, որ այն հայկական տուն է եղել, որի հետագա տերն այնտեղ մեծ գանձ է գտել` մնացած հայերից…

Նախկինում Արդանուջը գտնվում էր Մեծ Հայքի Գուգարք նահանգի Կղարջք գավառի սահմաններում և վերջինիս կենտրոնը համարվում։ Արտանույշը նաև  Հայ առաքելական եկեղեցու հոգևոր թեմի կենտրոնն էր։ 1907 թ. այն ուներ 1214 բնակիչ, մեծ մասը` հայեր, իսկ ներկայում այստեղ հայերից միայն հատուկենտ հետքեր են մնացել…

19-ը նոյեմբերի, 2016 թ., Արդանուջ/Ադաքալե

Akunq.net

Back to top button