
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ պաշտոնական երկօրյա այցով ժամանել է Քենիա՝ իր հոր հայրենիք։ Այստեղ նա կմասնակցի Ձեռնարկատիրության գլոբալ գագաթաժողովին։
Մայրաքաղաք Նայրոբիի օդանավակայանում Օբամային դիմավորել է Քենիայի նախագահ Ուխուրա Քենիաթան, հայտնում է Բի Բի Սի- ն։ Այնտեղ ԱՄՆ նախագահին դիմավորողների մեջ է եղել նաեւ նրա ազգականուհին՝ Աուման, որը նստել է նախագահական լիմուզինը եւ նրա հետ մեկնել հյուրանոց։
Ավելի ուշ Ռոյթեր գործակալությունն է հայտնել, որ Օբաման հանդիպել է իր տատիկի, խորթ քրոջ՝ Աումայի հետ, ու եւս մի քանի տասնյակ ազգականների հետ ընթրել հյուրանոցում։
Դեռեւս հայտնի չէ, թե արդյո՞ք Օբաման կայցելի իր հոր ծննդյավայր՝ Կոգելո գյուղ, եւ Բարաք Օբամա ավագի գերեզման։




