ԿարևորՄիջազգային

ԵՄ-ն կսկսի Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների առաջին պաշտոնական փուլը

Եվրոպական Միության Խորհրդում նախագահող Կիպրոսը հայտարարել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ առաջին բանակցային «կլաստերի» պաշտոնական բացման նախապատրաստական աշխատանքների մասին։

Կիպրոսի նախագահության պաշտոնական էջում հրապարակված հայտարարության համաձայն՝ այս քայլը կարևոր հանգրվան է երկու երկրների եվրոպական ինտեգրման ճանապարհին և վկայում է ԵՄ-ի միասնության ու վճռականության մասին։

«Առաջիկա օրերին կշարունակենք նպատակային աշխատանքը՝ Խորհրդի քննարկումներն ավարտելու և առաջին կլաստերի շուրջ բանակցությունները պաշտոնապես սկսելու համար»,- նշված է հայտարարության մեջ։

Ուկրաինան և ԵՄ-ն դեռ մարտին փորձագիտական մակարդակով ավարտել էին անդամակցության բանակցությունների բոլոր կլաստերների նախնական քննարկումները։ Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի եվրոպական ինտեգրումը Կիպրոսի նախագահության առաջնահերթություններից է։

Կարդացեք նաև

Back to top button