ԿարևորՀասարակություն

Հունվար-մայիս ամիսներին Հայաստան է այցելել 825,384 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեից տեղեկացրել են, որ 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին ռեկորդային արդյունք է գրանցվել։

Հայաստան է այցելել 825,384 զբոսաշրջիկ՝ ապահովելով 19,3% աճ 2025 թվականի նույն ժամանակահատվածի զբոսաշրջային այցելությունների համեմատ։

Ըստ հաղորդագրության՝ այս ցուցանիշը վկայում է Հայաստանի նկատմամբ աճող հետաքրքրության և երկրի զբոսաշրջային գրավչության շարունակական բարձրացման մասին։

«Նոր ուղիղ չվերթների գործարկումը, ինչպես նաև միջազգային շուկաներում իրականացվող ակտիվ և նպատակային մարքեթինգային արշավները նպաստում են Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը և երկրի դիրքավորմանը, որպես հետաքրքիր ու գրավիչ զբոսաշրջային ուղղություն»,-ասված է կոմիտեի տարածած գրառման մեջ։

Կարդացեք նաև

Back to top button