
Հունաստանի գլխավոր ընդդիմադիր՝ «Նոր դեմոկրատիա» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Անտոնիս Սամարասը հրաժարական է տվել հանրաքվեի նախնական արդյունքների հայտարարումից հետո, ըստ որի՝ երկրի բնակիչների 61.31 տոկոսը դեմ է արտահատվել հունական պարտքի վերաբերյալ վարկատուների հետ համաձայնագրի պայմաններին։ Սա քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկման արդյունքն է։ Հաղորդում է RIA Novosti-ն: Նա ակտիվորեն քարոզում էր համաձայնել հունական պարտքի հարցով բանակցությունների ժամանակ վարկատուների կողմից առաջադրված պայմաններին: Այդ դիրքորոշումը, սակայն, ջախջախիչ պարտություն կրեց: Սամարասի փոխարեն կուսակցությունը ժամանակավորապես կղեկավարի Էվանգելոս Մեիմարակիսը, որը կսկսի կուսակցության նոր նախագահության ընտրության ընթացակարգը:
Հրաժարական է տվել նաեւ Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը։




