
Ռոս հայտնի պպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, ում մոտ վերջերս գլխուղեղի քաղցկեղ է հայտնաբերվել, շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին`աջակցության համար:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, այդ մասին երգիչը գրել է իր ֆեյսբուքայն էջում:
«Սիրելի ընկերներ, շնորհակա՛լ եմ ձեր աջակցության համար: Ձեր բոլոր բարի խոսքերն ու բարեմաղթանքները կպահեմ ինձ հետ ողջ բուժման ընթացքում»,- գրել է նա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Խվորովստովսկին բուժման կուրս կանցնի Լոնդոնի ուռուցքաբանական կենտրոններից մեկում:




