

Ռուսաստանը ցանկանում է ընդլայնել զենքի մատակարարումները Թուրքիա: Ռուսական «Ռոսոբորոնէքսպորտ» ընկերության ղեկավար Անատոլի Աքսյոնովը հայտնել է, որ այժմ ակտիվ աշխատանք է իրականացվում ռուսական արտադրության սպառազինությունն ու ռազմական տեխնիկան Թուրքիա մատակարարելու ուղղությամբ:
Աքսյոնովը հայտարարությունը հնչեցրել է Ստամբուլում, որտեղ այսօր մեկնարկել է պաշտպանական արդյունավերության IDEF-2015 միջազգային ցուցահանդեսը: Պաշտոնյան նշել է, որ Անկարայի հետ ռազմական ոլրտում համագործակցության մյուս կարևոր ուղղությունը գիտատեխնիկականն է: Ստամբուլի ցուցահանդեսի շրջանակներում ռուսական կողմը նաև առաջարկելու է Թուրքիային արդեն մատակարրված զինատեսակների արդիականացման վերաբերյալ ծրագրեր:
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թաիփ Էրդողանը նույն ցուցահանդեսի շրջանակներում իր ելույթում հայտարարել է, որ Անկարան մինչև 2023 թվականը մտադիր է ընհանրապես հրաժարվել այլ երկների արտադրության զենքի ներմուծումից, նա նշել է, որ Թուրքիան ցանկանում է դառնալ սպառազինությունների արտադրական շուկա:




