
Թուրքիայի ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, քննադատելով Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի վարած մերժողական քաղաքականությունը, իր աջակցությունն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապին, ով ապրիլի 12-ին Վատիկանի Սբ Պետրոսի տաճարում մատուցած պատարագի ժամանակ գործածել էր «ցեղասպանություն» եզրույթը:
Դեմիրթաշը, անդրադառնալով Հռոմի պապի անցկացրած պատարագին և Թուրքիայի հասցենին կոշտ ագնահատականներին, նշել է. «Պապի ասածներին երեխայի պես են արձագանքում: Հասարակությանը հարկավոր է բացատրել, թե ինչպես է պետք առերեսվել հայկական իրականության հետ: Եվ դա պետության գործն է: Իսկ Հռոմի պապի դեմ հայտարարություններով խնդիրը չի լուծվի »,- ասել է թուրք ընդդիմադիր գործիչը։
Նույն կուսակցության մեկ այլ անդամ՝ Շըրնաք նահանգից ընտրված պատգամավոր Ֆեյսալ Սարըյըլդըզն էլ մեկնաբանելով Եվրոպայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած որոշումը, նշել է, որ ճիշտ է համարում այն, հայտնում է CNN Turk-ը։
«Անկասկած՝ Թուրքիայի Հանրապետության անցյալում՝ 100 տարվա ընթացքում, մեծ ցավեր, ցեղասպանություններ կան։ Ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանությունը դրանցից մեկն է»,- ասել է նա։




