Միջազգային

Ֆեմինիստ Անիտա Սարգսյանը Time- ի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում է Պուտինի եւ Ֆրանցիսկոս պապի հետ մեկտեղ

Ամերիկյան Time հանդեսը ներկայացրել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ռեյտինգը, որը կազմված է հինգ բաժիններից, տիտաններ, առաջամարտիկներ,  արտիստներ, առաջնորդներ եւ կերպարներ։

Առաջամատիկներ բաժնում ամենազդեցիկ են ճանաչվել բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոտսոնը, ֆեմինիստ Անիտա Սարգսյանը եւ ամերիկացի դերասանուհի Ռիզ Ուիզերսպուն։

Ամենահեղինակավոր առաջնորդներն են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոն, Հարավային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, նախագահ Բարաք Օբաման եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

Ամենազդեցիկ կերպարներ են ճանաչվել Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ճապոնացի գրող Խարուկի Մուրակամին, իսլանդացի երգչուհի Բյորկը, պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը, ամերիկա- ֆրանսիական մոդելյոր  Դիանա ֆոն Ֆյուրստենբերգը։

Կարդացեք նաև

Back to top button