
Օխոտի ծովում այսօր խորտակված ձկնորսական նավից հաջողվել է փրկել 63 մարդու, առնվազն 54-ը զոհվել են, ևս 15 մարդ համարվում է անհետ կորած։
«Դալնի Վոստոկ» նավը ջրի տակ է անցել ընդամենը 15 րոպեում: Քննիչները ամենահավանական վարկած են համարում սառցաբեկորին բախվելը։
Անհետ կորած նավաստիներին գտնելու նպատակով ծով է դուրս եկել մի քանի նավ:Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի նախագահը հանձնարարել է զոհվածների ընտանիքներին տրամադրել ֆինանսական աջակցություն:




