Միջազգային

Նեմցովի դուստրը հոր սպանության մեղավոր համարում է Պուտինին

Բորիս Նեմցովի դուստրը հայտարարել է, որ հոր սպանության քաղաքական պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Պուտինն է քաղաքականապես մեղավոր հորս սպանության մեջ»,- Բի ԲԻ Սի- ին ասել է Ժաննա Նեմցովան։

Սպանված ընդդիմադիր գործչի դուստրը նաև նշել է, թե չի հավատում հետաքննությանը, քանի որ Կրեմլը շահագրգիռ չէ ճշմարտության բացահատմամբ։ «Անգամ եթե Զաոր Դադաևն է իրականացրել սպանությունը, դրդապատճառներ չեմ տեսնում:Այն վարկածը, որ հանցագործությունը կրոնական և ազգայնական հիմքեր ունի, քննադատության չի դիմանում»,- ասել է Նեմցովի դուստրը:

Ժաննա Նեմցովան հոր  հուղարկավորությունից անմիջապես հետո մեկնել է Ռուսաստանից, հարցազրույցն արվել է Իտալիայում:

ԵԽ- ն միջազգային հետաքննության կոչ է անում
Եվրախորհրդարանը կոչ անում Բորիս Նեմցովի սպանության միջազգային հետաքննություն անցկացնել: Եվրոպական խորհրդարանն այսօր Ստրասբուրգի նիստի ժամանակ համապատասխան բանաձև է ընդունել:ՙԵվրախորհրդարանն այն կարծիքին է, որ ԵԱՀԿ, Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի շրջանակներում հասանելի գործիքները կարող են օգնել անաչառ և արդար հետաքննության անցկացմանը՚,- նշված է Բորիս Նեմցովի սպանության կապակցությամբ ընդունված բանաձևում, որը ներկայացրել են Եվրախորհրդարանի 5 խմբակցություններ:

ԱՄՆ Սենատը եւս արագ եւ թափանցիկ հետաքննության կոչ է անում
Նեմցովի սպանության վերաբերյալ փաստաթուղթ է ընդունել նաև ամերիկյան խորհրդարանի վերին պալատը:ՙԲորիս Նեմցովը՝ ռուսական ընդդիմության առաջնորդը կյանքը նվիրել է կոռուպցիայի դեմ պայքարին և ժողովդավարական չափանիշներով սեփական առաջնորդներին ընտրելու՝ ռուս ժողովրդի անքակտելի իրավունքների պաշտպանությանը։ Արագ և թափանցիկ հետաքննություն անցկացնելու կոչ ենք անում Ռուսասանի իշանություններին՚,- ասված է Սենատի ընդունած բանաձևում:

Փաստաթուղթը բավականին կոշտ դիվանագիտական երանգներով է գրված:ՙՌուսաստանում տիրում է պատասխանատվության պակասի և անպատժելիության մթնոլորտ: Իրավապահ, դատական և հետաքննության մարմինները շատ հաճախ օգտագործվում են քաղաքական այլախոհներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդումների համար՚,- նշվում է զեկույցում:Փաստաթուղթը հանձարարական բնույթի է և պարտադիր իրավական ուժ չունի:

Կարդացեք նաև

Back to top button