Միջազգային

Փերինչեքը Լատինական Ամերիկայում՝ ընդդեմ Ցեղասպանության

Թուրք ազգայնական Դողու Փերինչեքը մեկնել է Լատինական Ամերիկա՝ Հայոց ցեղասպանությունը հերքելու գործունեություն ծավալելու նպատակով։ Հայտնի հայատյաց  գործչի ղեկավարած «Հայրենիք»՝ նախկին աշխատավորական, կուսակցության պատվիրակությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ  քարոզչական արշավ է սկսում լատինաամերիկյան երկրներում:

Թուրք գործիչները եղել են Մեքսիկայում, որտեղ հանդիպում են ունեցել այդ երկրի գլխավոր ընդդիմադիր ուժի՝ Աշխատավորական  կուսակցության ներկայացուցիչների հետ:

Ermenihaber-ը հղում անելով Ulusal Kanal-ին հայտնում է, որ հանդիպման ժամանակ  քննարկվել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ ձեռնարկվելիք քայլերը: Մեքսիկայի հիմնական ընդդիմադիր կուսակցության կազմակերպած «Կուսակցությունների և հանրությունների սիմպոզիում» խորագրով համաժողովը թուրքական պատվիրակությունը փորձելու է վերածել Հայոց ցեղասպանության ժխտողականության հարթակի:

Կարդացեք նաև

Back to top button