ՆԱՏՕ- ի աջակցությամբ ստեղծվել է անալիտիկ լաբորատորիա
Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2012/11/071112poison.mp3
Որքան, ինչ ծագման եւ ինչ քիմիական նյութերով են աղտոտված Հայաստանում օդը, ջուրը, հողը, եւ որքանով են դրանք վնասում մարդու առողջությանը: Այս հարցերին պատասխանը եւ մտահոգիչ խնդիրներին լուծում տալուն մեր երկրին աջակցում է ՆԱՏՕ-ն: Հյուսիսատլանտյան դաշինքի աջակցության շնորհիվ տեխնիկապես հագեցվել է Հայաստանում ստեղծված անալիտիկ լաբորատորիան:
ՆԱՏՕ- ի աջակցությամբ արդեն որոշ հետազոտություններ են արվել հողում, մակերևութային ջրերում, հատակային նստվածքներում կայուն օրգանական աղտոտիչների քանակը որոշելու համար, նմուշառում է արվել տարբեր մարզերի թունաքիմիկատների խանութների և նախկին պահեստների տարածքներից, նաև իրենից լրջագույն խնդիր ներկայացնող Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցից: Բնապաահպանության նախարարությունը, սակայն, դեռ ժնախնական գնահատումներ չի ներկայացնում մինչ այժմ այս ուսումնասիրություններում արձանագրված պատկերի մասին եւ հայտնում ժամկետը, թե դա երբ կարվի։