Միջազգային

Ռուսաստանը կմասնակցի Լիբիայի ահաբեկչիների դեմ պայքարում

marlenahovsepyan

Ռուսաստանը հնարավոր է համարում մասնակցությունը միջազգային կոալիցիայի գործողություններին Լիբիայի ահաբեկչիների դեմ պայքարում: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը նախօրեին արտահերթ հանդիպում է հրավիրել Լիբիայի իրավիճակը քննարկելու նպատակով: Կառույցում Ռուսաստանի մշտական ներկայացուիցիչ Վիտալի Չուրկինը հայտնել է, որ  Մոսկվան կարող է ի թիվս այլ գործողությունների ապահովել ծովային շրջափակում՝ կանխարգելելու ահաբեկիչներին զենքի մատակարարումները:

«Եթե Ռուսաստանը կարող էր մասնակցել Սոմալիի ափերի մոտ տեղի ունեցած գործողությանը, ինչու դա չանել Միջերկրական ծովում», նկատել է Չուրկինը՝ ընդգծելով, որ Լիբիայում «Իսլամական պետության» դիրքերին հարվածներ է հասցրել Եգիպտոսը, որի հետ Ռուսաստանն ունի բարեկամական հարաբերություններ:

Հիշեցնենք, որ Լիբիայում ահաբեկիչներն օրերս մահապատժի էին ենթարկլե 21 ղպտի քրիստորնյայի: Կահիրեն հարվածներ է հասցնում այդ երկրում «Իսլամական պետության» դիրքերին: Նշենք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեկվա հանդիպման ընթացքում Լիբիայի արտգործնախարարը միջազգային հանրությունից խնդրել է չեղյալ հայտարարել 2011-ից գործող զենքի էմբարգոն և օգնել Լիբիային ահաբեկիչների դեմ պայքարում:

Ի դեպ՝ «Իսլամական պետությունը» հայտարարել է Իրաքում նոր նահանգ հիմնելու մասին: Արաբական լրատվամիջոցները հայտնել են, որ նահանգը ստացել է Ալ Ջազիրա անվանումը: Այսպիսով՝ ԻՊ-ի գրաված Նինվե, Ֆալլուջա, Հյուսիսային Բաղդադ նահանգներին ավելացել է ևս մեկը: ԻՊ ահաբեկչական կազմակերպությունը հայտարարել է արաբական երկրներում տարածվելու և նոր նահանգնել հիմնելու մտադրության մասին:

Կարդացեք նաև

Back to top button