Միջազգային

Չինաստանը մտադիր է ապագայում առևտրի ազատ գոտի ստեղծել ԵՏՄ-ի հետ

marlenahovsepyan

Չինաստանը մտադիր է ապագայում առևտրի ազատ գոտի ստեղծել Եվրասիական տնտեսական միության հետ: Այդ մասին հայտարարել է Պեկինում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Դենիսովը: Ըստ դիվանագետի, նախկինում չինացի գործընկերները զգուշավոր էին այդ հարցում, սակայն այժմ համոզվել են, որ գործակցությունը հեռանկարային է ոչ միայն առանձին երկրների՝ Ղազախստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Հայաստանի, հեռանկարում նաև Ղրղզստանի, այլ նաև ամբողջ միավորման հետ:

Ինչպես նշել է դեսպանը, Առևտրի ազատ գոտու ստեղծումը Չինաստանի հետ թեև ոչ հեռավոր, սակայն ապագայի հարց է, բայց հարցը օրակարգում է: ԵՏՄ հիմնական գործընկերների, մասնավորապես Չինաստանի հետ առևտրատնտեսական գործակցության գերակա ուղղությունները քննարկվել են Մոսկվայում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջին նիստում:

Դեկտեմբերի վերջում ՌԴ ԱԳՆ-ն հայտնեց, որ մոտ 40 երկիր ու միավորում շահագրգռված է ԵՏՄ հետ ազատ առևտրի գոտիներ ստեղծելու հարցում: Ավելի ուշ, Ղազախստանի փոխնախարար Թիմուր Ժակսիլիկովը հայտարարեց, որ բանակցություններ են ընթանում Նոր Զելանդիայի, Թուրքիայի, Հնդկաստանի, Լատինական Ամերիկայի երկրների հետ:

Կարդացեք նաև

Back to top button