
Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը Ռուսաստանի սուվերեն վարկային վարկանիշի իջեցումից հետո մեկ աստիճանով նվազեցրել է նաև մի շարք ռուսական տարածաշրջանների վարկանիշները, այդ թվում՝ Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի: Ինպես գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով գործակալության կայքին, այդ գործողությունը կապված է երկրի վարկային վարկանիշի վատթարացման հետ:
Ընդհանուր առմամբ Moody’s-ը նվազեցրել է 17 ռուսական քաղաքների ու տարածաշրջանների վարկային վարկանիշները: Մոսկվայի վարկանիշը Ваа2-ից հասցվել է Ваа3-ի՝ բացասական կանխատեսմամբ: Նույն ճակատագրին է արժանացել նաև Սանկտ Պետերբուրգը: Հիմնավորման մեջ նշվում է դաշնային կառավարության հետ ուժեղ ինստիտուցիոնալ կապերը և քաղաքների համար հատուկ կարգավիճակի բացակայությունը:




