

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դատապարտել է Դոնեցկի մոտակայքում ավտոբուսի հրետակոծությունը, որի հետևանքով զոհվել էր 12 մարդ և վիրավորվել 17 մարդ: Հայտարարությունը ստորագրել են անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամ երկների, այդ թվում՝ Ռուսաստանի ներկայացուցիչը: Փաստաթղթում նշվում է, որ զարհուրելի բռնությունը պետք է բացահայտվի, մեղավորները պատասխանատվության ենթարկվեն:
Երեկ Կիևի վերահսկողության տակ գտնվող Վոլնովախա բնակավայրի մոտ ռուսամետ անջատականները Գրադ համակարգիծ կրակ էին բացել ուկրաինական զինուժին պատկանող անցակետի ուղղությամբ:Ուկրաինայի ներքին գործերի նախարարությամ տվյալներով, ավտոբուսը հրետակոծվել է Ուկրաինայի արևելքի անջատականների, կողմից:Դոնեցկի իշխանությունները հայտարարել են, որ Վոլնովախայի ուղղութմաբ հրթիռ չեն արձակել: Ողբերգության կապակցությամբ Ուկրաինայի նախագահը հանդես է եկել հեռուստաուղերձով՝ տեղի ունեցածը համեմատելով Փարիզում հունվարի 7-ին տեղի ունեցած իրադարձությունների հետ: Պորոշենկոն նաև տեղեկացրել է, որ նոր հրամանագիր կստորագրի հերթական զորակոչի:




