
Կրեմլը տեղեկություն չունի Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների ենթադրյալ հանդիպման մասին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք Կրեմլը մանրամասներ ունի Ադրբեջանում Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպումից, Պեսկովը պատասխանել է, որ ինքը որևէ տեղեկատվության չի տիրապետում այդ հանդիպման վերաբերյալ, ուստի ասելու ոչինչ չունի:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել էր, որ ՌԴ և Գերմանիայի ներկայացուցիչները միաժամանակ գտնվել են Բաքվում, ինչը հիմք է տալիս խոսելու նրանց միջև կայացած հանդիպման մասին:
Նա ընդգծել էր, որ պաշտոնական Բաքուն որևէ տեղեկություն չունի բանակցությունների մասին. ո՛չ ռուսական, ո՛չ էլ գերմանական կողմը որևէ տեղեկություն չեն տրամադրել: Երկրի տարածքն օգտագործվել է հանդիպումը կազմակերպելու համար՝ առանց կառավարության
իմացության: Ալիևը հայտարարել էր, որ տեղյակ չէ մանրամասներին. Ադրբեջանի ներկայացուցիչները չեն մասնակցել բանակցություններին:




